ԼԼիլիթ Ասատրյան

Փրկարարները հայտնաբերել են լորտու, սահնօձ, շահմար, գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք

Փրկարարները հայտնաբերել են լորտու, սահնօձ, շահմար, գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք

Օգոստոսի 16-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում օձեր նկատելու վերաբերյալ: Օձեր են նկատվել, մասնավորապես, Երևանում, Նոյեմբերյան, Իջևան քաղաքներում, Հովք, Քասախ, Զովունի, Կարենիս, Ազատան, Կոթի և Շահումյան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 3 սահնօձ, 1 շահմար, 1 գյուրզա, 3 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում