ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ

ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ

Օգոստոսի 18-ին, ժամը 20։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին Opel Astra մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Ս․-ն (ծնված 1984 թ․) տեղում մահացել է, իսկ տուժածներ Մ․ Ս․-ն (ծնված 2014 թ․) և Մ․ Ս․-ն (ծնված 2016 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում