ԼԼուսինե Մուրադյան

Նորամարգ գյուղի գերեզմանատան տարածքում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Նորամարգ գյուղի գերեզմանատան տարածքում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի տղամարդ և հայտնել, որ Ապրիլյան ու 44-օրյա պատերազմների մասնակից է, երկու պատերազմներից էլ պարկով զենք-զինամթերք է բերել, որը թողել է Նորամարգ գյուղի գերեզմանատան սկզբնամասում: Այդ մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:

Նշված վայր Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Որոնողական աշխատանքի արդյունքում գերեզմանատան սկզբնամասում հայտնաբերվել է երեք պարկ, որոնց մեջ ԱԿՄ տիպի ինքնաձիգ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, փամփշտատուփեր, պայթուցիչներով նռնակներ և նռնականետի արկեր կային:

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում Նորամարգ գյուղի գերեզմանատան զննությամբ հայտնաբերվել են ԱԿՄ տեսակի ինքնաձիգ, Ֆ-1, ՌԳԴ, ՌԳԴՄ տիպի 4 նռնակ, նռնակի 34 պայթուցիչ, 11 փամփշտատուփ, 3 օպտիկական սարք, նռնականետի 2 արկ, ՌԿԳ-3 ԵՄ հակատանկային ական, տարբեր տրամաչափի և տեսակի 570 փամփուշտ, նռնակի պայթուցիչի 60 բռնակ և ՌՊԿ գրառմամբ 1 ական:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում