«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ԼԼուսինե Մուրադյան

Դիլիջանում ավարտվել է «Տիեզերական ճամբար 2023»-ը

Դիլիջանում ավարտվել է «Տիեզերական ճամբար 2023»-ը

Դիլիջանում ավարտվել է «Տիեզերական ճամբար 2023»-ը։ Ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալներ Դավիթ Սահակյանը և Ավետ Պողոսյանը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարարությունից:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Դավիթ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ ճամբարում երիտասարդ տիեզերականները ձեռք են բերել նոր գիտելիքներ, հմտություններ ու լավ ընկերներ: Նա հորդորել է մասնակիցներին ներգրավվել նախարարության կողմից իրականացվող ծրագրերում՝ իրենց ստեղծարար ու նորարար գաղափարները ներդնելով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

Նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր համագործակցել ու օժանդակել են ճամբարի կայացմանը: Նա հույս է հայտնել, որ ճամբարականներն իրենց ստացած գիտելիքներով կհամալրեն տիեզերական գործունեությամբ զբաղվող մասնագետների շարքերը, և, որ «Տիեզերական ճամբար» ծրագիրը շարունակական կլինի:

Այնուհետև տեղի է ունեցել «Տիեզերական ճամբարի» բոլոր՝ երեք տարիների ճամբարային առօրյայի վերաբերյալ տեսահոլովակի ցուցադրությունը, որից հետո նախարարի տեղակալները վկայագրեր են հանձնել ճամբարի մասնակիցներին՝ նրանց մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում