ԼԼուսինե Մուրադյան

Էքստրադիցիայի ոլորտը կարգավորող համաձայնագիր է նախագծվում. ԱՆ տեղակալը և Քուվեյթի դեսպանը քննարկել են հարցը

Էքստրադիցիայի ոլորտը կարգավորող համաձայնագիր է նախագծվում. ԱՆ տեղակալը և Քուվեյթի դեսպանը քննարկել են հարցը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սարմեն Բաղդասարյանին: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության ներկա և ապագա զարգացումները, որոշակիացվել է համագործակցության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունը:

Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում Հայաստանի և Քուվեյթի միջև ներկայումս գործում է միայն 2016 թ. մարտի 23-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին Համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականից: Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է նաև էքստրադիցիայի ոլորտը կարգավորող համաձայնագրի նախագծումը, որը դեռևս բանակցային փուլում է:

Արմենուհի Հարությունյանն իր խոսքում կարևորել է Քուվեյթի հետ նախարարության համագործակցության փաստը՝ նշելով, որ Հայաստանի գործընկերային և բարեկամական մոտեցումը Քուվեյթի իրավասու մարմինների հետ համագործակցության կայացման ուղղությամբ շարունակական բնույթ ունի։

Կարևորելով ինչպես մասնավոր հարցերով իրավական օգնության, այնպես էլ միջազգային պայմանագրերի ստորագրման ուղղությամբ գործողությունների ակտիվացման անհրաժեշտությունը՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել՝ դեսպանի ջանքերով նաև անխոչընդոտ իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության խորացմանը և երկու պետությունների բարօրությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում