ՄՄարիամ Մխիթարյան

Պեկինը հայտնվել է ջրի մեջ

Պեկինը հայտնվել է ջրի մեջ

Հյուսիսային Չինաստանում պահպանվում է բարձր վտանգի ռեժիմը, հորդառատ անձրևները հեղեղել են մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Պեկինը:

Չինաստանի մայրաքաղաքի կենտրոնից մոտ 70 կիլոմետր հեռու գտնվող թաղամասերում մեքենաները հայտնվել են ջրի մեջ:

Պեկինում դադարեցվել է հարյուրավոր ավտոբուսների և մետրոյի աշխատանքը, չեղարկվել են տասնյակ չվերթեր, հայտնում է «Սինհուա» պետական ​​լրատվական գործակալությունը։

Պեկինի իշխանությունները կիրակի հորդառատ անձրևների պատճառով կարմիր տագնապ են հայտարարել, իսկ երկուշաբթի ջրհեղեղի պատճառով այն բարձրացրել են ամենաբարձր մակարդակի: Իշխանությունները միլիոնավոր մարդկանց զգուշացնում են մնալ տանը։

Հորդառատ անձրևներից, որոնք, ինչպես ենթադրվում է, անցյալ ուրբաթ Չինաստանի հարավ-արևելքում պատուհասած «Դոկսուրի» թայֆունի հետևանք են, տուժել են նաև Հեբեյ և Տյանցզին նահանգները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում