ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը ստորագրել է ՌԴ-ում սեռափոխությունն արգելող օրենքը

Պուտինը ստորագրել է ՌԴ-ում սեռափոխությունն արգելող օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանում սեռափոխության վիրահատությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթուղթը փոփոխություն է մտցնում «Քաղաքացիների առողջության պաշտպանության հիմունքների մասին» օրենքում և լրացնում այն ​​նոր հոդվածով, որն արգելում է բժշկական միջամտությունները, ինչպես նաև սեռը փոխելուն ուղղված դեղերի օգտագործումը։

Միևնույն ժամանակ, այս արգելքը չի վերաբերում միջամտություններին, որոնք կապված են բնածին անոմալիաների և զարգացման արատների բուժման հետ, ինչպես նաև գենետիկ և էնդոկրին հիվանդություններին, որոնք կապված են երեխաների սեռական օրգանների ձևավորման խախտման հետ: Նման միջամտություններ իրականացնելու մասին որոշումը կկայացնեն առողջապահության նախարարությանը ենթակա բուժհաստատությունների բժշկական հանձնաժողովները:

Ընդունված օրենքը սահմանում է նաև, որ ամուսիններից մեկի սեռի փոփոխությունը հիմք է հանդիսանում նրա կողմից ավելի վաղ կնքված ամուսնությունը դադարեցնելու համար։ Բացի այդ, սեռափոխված անձինք, ըստ փաստաթղթի, չեն կարող լինել երեխաների որդեգրող ծնողներ և խնամակալներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում