Օրը՝ 60 վայրկյանում | 22.07.2023

ԼԼիլիթ Ասատրյան

13 բուժառու ուղեկցողների հետ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել:

Ամենակարևոր բանը, որ խանգարում է բանակցությունների առաջընթացին, Ադրբեջանի շարունակաբար ագրեսիվ հռետորաբանությունն է. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Ֆրանս-պրես գործակալությանը:

Մոսկվան վստահ է, որ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունները կկարգավորվեն. Սերգեյ Ռյաբկով:

Բարձր ենք գնահատում Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում` հանուն տարածաշրջանում խաղաղության. Արարատ Միրզոյան:

Ալեն Սիմոնյանը և Արթուր Թովմասյանը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը:

Բլինքենը Թուրքիայից առաջատար դեր է ակնկալում հացահատիկի գործարքի պահպանման հարցում:

Ուկրաինան սպասում է հեռահար սպառազինության նոր խմբաքանակի․ Զելենսկի:

Ռուսաստանը շահագրգռված չէ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններով․ Բլինքեն:

Ուկրաինայի կասետային հրթիռակոծությունից Պյատիխատկի գյուղում լրագրող է զոհվել:

Վարշավայում Ռուսաստանի դեսպանին կանչել են Լեհաստանի ԱԳՆ Պուտինի հայտարարության պատճառով:

Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում