Կառավարությունը հավանություն տվեց «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրին

ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարությունը հավանություն տվեց Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց միջոցառման շրջանակներում «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրին:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց. «Երկու ծրագիր, ըստ էության, հաստատում ենք: Դրանցից մեկը «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից Արմավիրի մարզի Երվանդաշատ և Բագարան համայնքներում 2088 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերում նուշի ինտենսիվ այգի և խոշոր ֆերմերային տնտեսության ներդրումային ծրագրի շրջանակներում 257.4 մլն դրամի ենթակառուցվածքային օժանդակության ծրագիրն է, որի ներքո Կառավարությունը կտրամադրի ոռոգման ջրագիծ և պոմպակայան»:

Մյուս ծրագրով, որը չզեկուցվող հարցերում է, «ԱԳՐՈՊՐՈ» ՓԲԸ-ի կողմից Արագածոտնի մարզում 90 հա հողատարածքի վրա ինտենսիվ այգիների տնկման աշխատանքներն են: «Այստեղ մենք մի քիչ ավելի այլ կարգի օժանդակություն ենք տրամադրում. իրականացնում ենք 1.5 կմ ճանապարհի ասֆալտապատում, բջջային, ինտերնետ կապի տրամադրում, ոռոգման, խմելու ջրագիծ, էլեկտրամատակարարում: Այս ծրագրի ընդհանուր արժեքը 383.1 մլն դրամ է»,- ասաց նախարարը:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում