ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ աջակցելու Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում

ԵՄ-ն պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ աջակցելու Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցել են նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի  նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Երկուսն էլ իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, գրում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ-ն պատրաստ է մասնակցելու Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքների ապահովմանը, երբ դրանք տրամադրվեն։ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն պետք է միասին աշխատեն Ուկրաինային աջակցելու համար։ ԵՄ-ն ցանկանում է հնարավորինս միասնական լինել ՆԱՏՕ-ի հետ, և մենք պատրաստ ենք Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ ու մասնակցել այդ ուղղությամբ բոլոր ջանքերին»,- ասել Է Շառլ Միշելը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հաստատել է, որ Եվրահանձնաժողովն ակտիվորեն աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, բայց դրա համար Կիևը պետք է անպայման կատարի բոլոր պայմանները, ներառյալ՝ բարեփոխումների անցկացումը, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումը և կոռուպցիայի դեմ պայքարի պահանջների կատարումը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել դաշինքին, կառույցը կշարունակի Կիևին ակտիվորեն մատակարարել բոլոր տեսակի սպառազինություն և զինամթերք, և հենց դա է կարճաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ում դիտարկվում որպես անվտանգության երաշխիք Ուկրաինային: Ստոլտենբերգի խոսքով ՝ դաշինքի խնդիրն է աջակցել մարտի դաշտում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու՝ Կիևի փորձերին, հակառակ դեպքում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցն իմաստ չի ունենա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում