ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարում քննարկվել են մոր և մանկան առողջության բարելավման հարցերը

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարում քննարկվել են մոր և մանկան առողջության բարելավման հարցերը

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարում քննարկվել են մոր և մանկան առողջության բարելավման հարցերը: Թեմայի կարևորությունը շեշտելով՝ մասնագիտական քննարկմանը ներկա էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Յուրաքանչյուր երկրի առողջապահական համակարգի առաջընթացի ու երկրի զարգացման ցուցիչներից մեկը մոր և մանկան առողջությունն է, ուստի մեր հայրենակիցների հետ մասնագիտական քննարկումները հնարավորություն են տալիս գտնելու նոր հնարավորություններ և միավորելու Հայաստանի և Սփյուռքի ներուժը` ավելի լավ արդյունքներ ունենալու համար»,- նշել է նախարարը:

 

Նախարարին կից Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի և սփյուռքահայ մասնագետները քննարկել են կանանց առողջությունը բարելավելու ծրագրեր:
 

 

 

 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում