ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում ավտոբուսների բախման հետևանքով ավելի քան 80 մարդ Է տուժել

ԱՄՆ-ում ավտոբուսների բախման հետևանքով ավելի քան 80 մարդ Է տուժել

Նյու Յորքում երկու ավտոբուսի բախման հետևանքով ավելի քան 80 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը։

Բախումը տեղի է ունեցել Մանհեթենի շրջանում՝ երեկոյան ժամը 7-ի սահմաններում, երբ երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսը բախվել է քաղաքային տրանսպորտային ցանցի ավտոբուսին: Երկու մեքենաներում էլ բազմաթիվ ուղևորներ են եղել։

Վիրավորված 18 քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, ևս 63 տուժածի օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում:

Ականատեսների խոսքով՝ բախումը տեղի է ունեցել զբոսաշրջային ավտոբուսի վարորդի մեղքով, որն անցել է լուսացույցի կարմիր լույսի տակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում