20 տարվա դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում հայկական նոր հուշարձան կարող է հայտնվել

ԼԼիլիթ Ասատրյան

Հարություն Վանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ) - 2000 թվականին վերջին հայտն է գրանցվել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Հայաստանի ներկայացվածության մասին է: Կազմակերպության 1972 թ. Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիան հնարավորություն է տալիս երկրներին որպես համաշխարհային ժառանգություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր ցանկերում գրանցել իրենց երկրում գտնվող պատմամշակութային և բնության բացառիկ օրինակները:

Այս ընթացքում Հայաստանը հիմնական ցանկում երեք հուշարձանախումբ է գրանցել՝ Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Գեղարդավանքը և Ազատ գետի վերին հովիտը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիներն ու Զվարթնոցի տաճարը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1998-2000 թթ.։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարգավորումներից մեկն է այն, որ մինչև հուշարձանը չի ընդգրկվում նախնական ցանկում, չի կարող տեղափոխվել հիմնական ցանկ, դա առաջին քայլն է:

Իսկ նախնական ցանկերը չեն թարմացվել սկսած 1995 թ.-ից:

Իսկ այդ՝ նախնական ցանկում 4 հուշարձանախումբ ունենք՝ Դվին հնավայրը, Նորավանքն ու Ամաղուի ձորահովիտը, Երերույքի տաճարը, Տաթև վանական համալիրն ու Տաթևի անապատը։ Այս ցանկը 28 տարի անց գուցե ավելանա նոր անունով: Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով կպատրաստվի հայտ՝ որպես Հայկական լեռնաշխարհին բնորոշ բացառիկ մշակութային երևույթ, որը այլ տեղ չի հանդիպում:

Այս տարվա հունիսի 22-ին Կառավարությունը 4.5 մլն դրամ ուղղեց այդ հայտի համար: Հնագիտության և ազգագրության ինստիտուտն է պատրաստման աշխատանքն իրականացնում:

Այս նպատակով Հայաստան են հրավիրվել միջազգային փորձագետներ Հունաստանից, Իտալիայից, շուտով աշնանը աշխատաժողով է նախատեսվում, կլինի փորձագետի խորհրդատվական ծառայություն, նաև 3D լանդշաֆտային և հուշարձանների:

Նախնական ցանկերում ընդգրկված հուշարձանները պետք է թարմացվեին առնվազն 10 տարին մեկ, և նախնական ցանկը դեռ թարմացված չի, բարդ է նախնականից հիմնական տեղափոխումը:

Նախնական և հիմնական ցանկերում թարմացումների առումով Հայաստանը հետնապահ երկիր է՝ 20 տարվա բացը լրացնելու համար նախարարությունը նախատեսել է առանձին գործընթաց՝ այսպիսի հայտերի պատրաստման և հուշարձանների կառավարման պլաններ մշակելու համար: Հիմնական ցանկում ընդգրկված հուշարձանախմբերի կառավարման պլանը կազմելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն է դրամաշնորհ հատկացրել:

Նույնպես առաջին անգամ է, ոչ մի հուշարձան կառավարման պլան չունի, ու դա ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր պահանջներից է, սովորաբար 3-5 տարին է, թե 5 տարում ինչպես է կառավարվելու:

Ակնկալում են մինչև տարեվերջ արդեն հայտը պատրաստ լինի: Զուգահեռ աշխատանքներ են տարվում նախնական ցանկից հիմնական ցանկ 4 հուշարձանը տեղափոխելու ուղղությամբ: Տարբեր գնահատականներով՝ այս փուլում առավել մեծ հնարավորություններ ունի Երերույքի տաճարը:

Դվին մայրաքաղաքում Խորհրդային Միության տներ կան, որը, կարծում եմ, խոչընդոտ է, Նորավանքը մի անգամ մերժվել է, դրա համար սպասում ենք, և Տաթևի վանքն է, որը պոտենցիալ ունի:

Հայաստանը Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվելու տասնյակ հուշարձաններ ունի, որոնք արդեն պետք է լինեին այդ ցանկում՝ առավել շոշափելի ճանաչում բերելով մեր երկրին՝ վստահ են փորձագետները: Զուգահեռ շարունակվում են քննարկումները, թե վիշապաքարերից հետո ո՛ր հուշարձանախմբի հայտ կազմելու ուղղությամբ սկսեն աշխատանքը:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում