Հակաահաբեկչական լայնածավալ գործողությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է․ Նեթանյահու

Հակաահաբեկչական լայնածավալ գործողությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է․ Նեթանյահու

Իսրայելա-պաղեստինյան լարվածությունը շարունակվում է: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի անվտանգության ուժերի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում հակաահաբեկչական լայնածավալ գործողությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է:

Նեթանյահուի խոսքով՝ նպատակը Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է: «Վերջին ամիսներին Ջենինը դարձել է ահաբեկիչների ապաստարան, մենք դրան վերջ կտանք»,- հավելել է վարչապետը։

Իսրայելը երեկ հայտարարել է Ջենին քաղաքի և փախստականների համանուն ճամբարի մերձակայքում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: Երկրի բանակի մամուլի ծառայությունից նաև տեղեկացրել են, որ իսրայելական զինվորականների և պաղեստինցի գրոհայինների միջև հրաձգություն է եղել:

Պաղեստինի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայլեին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու փոխարեն անպաշտպան ժողովրդին թիրախավորելու համար: Հայտնի է տասնյակ վիրավորների և զոհերի մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում