Բենզինը մայիսի համեմատ մոտ 30 տոկոսով թանկացել է. պատճառներն արտաքին են, վնասները՝ ներքին շուկային

ՄՄուշեղ Իսախանյան

Մայիսի առաջին 10-օրյակից սկսած` բենզինը հայկական շուկայում աստիճանաբար թանկացավ: Երկու ամիս առաջ ռեգուլյար տեսակի բենզինը 300-320 դրամ էր, իսկ պրեմիումը` առավելագույնը 350, հիմա վարորդները ստիպված են մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինի համար վճարել 410-420 դրամ, իսկ պրեմիումի համար` 440-450: Թանկացումը 30 տոկոսից ավելի է: Սա` այն պարագայում, երբ դոլարը մեր երկրում չի արժևորվել, իսկ նավթի համաշխարհային գները գրեթե նույն մակարդակին են, ինչ ամիսներ առաջ:

Կարեն Սարգսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար, տնտեսագետ) - Դրանք ուղղակիորեն այդպես կախված չեն բենզինի գնագոյացման հետ, որովհետև հնարավոր են դեպքեր, երբ նավթի գինը սկսի նվազել, իսկ բենզինի գինը հակադարձ դինամիկա ցուցաբերի:

Քանի որ մեր երկրի բենզինի գերակշիռ մասը Ռուսաստանից է ներմուծվում, մասնագետները գնային տատանումները կապում են հենց Դաշնության ներքին շուկայի վիճակի հետ: Բենզինի գնագոյացման մեջ շուրջ 55 տոկոսը անուղղակի հարկերն ու ակցիազային վճարներն են. սա` Ռուսաստանում, ներկրման պարագայում այս գնին գումարվում են նաև լոգիստիկ ծախսերը, հարկերն ու տուրքերը, բացատրում է Կարեն Սարգսյանը:

Կարեն Սարգսյան - Վերջին շրջանում` սկսած մայիսից, ՌԴ-ում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել պետական կարգավորման այս ոլորտի, այսինքն` բենզինի գնագոյացման: ՌԴ-ում ներքին շուկայում բենզինի իրացման հետ կապված որոշակի սուբսիդիաներ են տրամադրվել այդ կազմակերպություններին` նավթավերամշակող, որոնք բենզին են արտադրում և մատակարարում ներքին շուկա, որպեսզի ներքին շուկայում ավելի էժան լինի ու հասանելի բենզին գնագոյացումը:

Հիմա Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը որոշել է, որ հունիսից սկսած` սուբսիդիաներ այլևս չեն տրամադրվելու, ինչը նշանակում է, որ այդ ընկերությունները վնասներ չկրելու համար թանկացնում են վառելիքը: Հայկական բենզինի շուկան մրցակցային է, ՄՊՀ-ի տվյալներն է մեջբերում տնտեսագետ Աղասի Թավադյանը:

Աղասի Թավադյան (տնտեսագետ)- Միջնաժամկետ կանխատեսումը հետևյալն է, որ բենզինի գինը, ամենայն հավանականությամբ, մնալու է այս շրջանակներում. երկարաժամկետ կանխատեսումները մի քիչ ավելի վատն են:

Նախորդ շաբաթվանից հայկական շուկայում նոր խաղացողի՝ Շելի մուտքը ևս, գնի վրա էական ազդեցություն չունեցավ: Ընկերությունը խաղի մեջ մտավ մոտ 30-40 դրամ ավելի բարձր գնով:

Կարեն Սարգսյան - Բնականաբար, եթե եվրոպայից է ներմուծում, Եվրոպայում բենզինի գները ավելի բարձր են: Ներմուծվել է մի գնով, որը արդեն իսկ բավական թանկ է, և երկրորդը, գումարած դրան, այդ կազմակերպության բրենդի հետ կապված` բրենդ է ներկայացնում և որակ, հավելյալ մարժա է գումարվում այդ գնին:

Ամեն դեպքում նոր խաղացողներն այս փուլում գին չեն կարող թելադրել, քանի որ ներմուծման ծավալը քիչ է: Կարեն Սարգսյանը նշում է, որ սա նաև սեզոնային որոշում է, չի բացառվում, որ առաջիկայում Ռուսաստանում կարող է բենզինի ավելցուկ առաջանալ, քանի որ սանկցիաների պատճառով արտահանման շուկան էական փոքրացել է, և դա կարող է թեկուզ քիչ, բայց գնի անկման հանգեցնել Հայաստանում:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում