ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանում մեկնարկել է առևանգված հայ զինծառայողների դատը

Ադրբեջանում մեկնարկել է առևանգված հայ զինծառայողների դատը

Սումգայիթում այսօր մեկնարկել է մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածքից առևանգված երկու հայ զինծառայողների դատավարությունը։

1989 թվականին ծնված Հարություն Հովագիմյանը և 2004 թվականին ծնված Կարեն Ղազարյանը առևանգվել էին մայիսի 26-ին, երբ ադրբեջանական կողմը հարձակվել էր Պաշտպանության նախարարության  մարտական դիրքեր սնունդ մատակարարող մեքենայի վրա։

Գերեվարված հայ զինծառայողներին մեղադրում են սահմանը անօրինական հատելու, ադրբեջանցի սահմանապահների նկատմամբ բռնություն գործադրելու, ահաբեկչության փորձի, զենք-զինամթերքի մաքսանենգության և այլ անօրինական գործողություններ կատարելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում