Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

ՄՄարիամ Մխիթարյան

Քիշնևի օդանավակայանում կրակած տղամարդը թաքնվում էր հետաքննությունից Տաջիկստանում

Քիշնևի օդանավակայանում կրակած տղամարդը թաքնվում էր հետաքննությունից Տաջիկստանում

Քիշնևի օդանավակայանում կրակած տղամարդը թաքնվում էր Տաջիկստանի հետաքննությունից։ Այդ մասին հայտնել է Տաջիկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հայտնի է դարձել, որ կրակողը Տաջիկստանի քաղաքացի Ռուստամ Աշուրովն է։ Հետաքննությունը պարզել է, որ նա ներգրավված է եղել Orienbank-ի նախագահի առաջին տեղակալ Շուխրատ Իսմատուլլոևի առևանգման մեջ, որը կատարվել էր հունիսի 23-ին Դուշանբեում։ Քրեական գործի հարուցումից հետո Աշուրովը Թուրքիայի տարածքով փախել է Մոլդովա՝ ԵՄ երկրներում հետապնդումներից թաքնվելու նպատակով։

Տաջիկստանի 43-ամյա քաղաքացին սկսել է կրակել Քիշնևի օդանավակայանում այն ​​բանից հետո, երբ անվտանգության նկատառումներով նրան թույլ չեն տվել երկիր մտնել։ Տղամարդը ոստիկանից խլած ատրճանակով կրակել և սպանել է երկու իրավապահի, վիրավորել մեկ ուղևորի։ Ձերբակալման ժամանակ վիրավորվել է նաև կրակողը, այս պահին նա հոսպիտալացված է և գտնվում է ծանր վիճակում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում