ՀՀ բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023-ի մայիսին կազմել է 5 տրլն 147 մլրդ 288 մլն դրամ, որը ռեկորդային ցուցանիշ է. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ բանկային համակարգում ռեկորդային կարևոր ցուցանիշներ են գրանցվել։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Կառավարության հունիսի 29-ի նիստին:  

«ՀՀ բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023 թվականի մայիսին կազմել է 5 տրլն 147 մլրդ 288 մլն դրամ, որը Հայաստանի պատմության համար ռեկորդային ցուցանիշ է, բայց ապրիլին էլ էր ռեկորդային ցուցանիշ: Այդ ցուցանիշները ռեկորդային բարելավվում են, և նախորդ ամսվա համեմատ 12 միլիարդ 841 միլիոն դրամի աճ ենք ունեցել»,- ասաց Փաշինյանը, ապա պարզաբանեց, որ դրանք այն ավանդային հաշիվներն են, որտեղ բանկերի հաճախորդներն իրենց խնայողություններն են պահում:

«2018-ի մայիսի նկատմամբ 2023-ի մայիսին ավանդային պորտֆելը գրեթե կրկնապատկվել է՝ ավելի քան 2,5 տրլն դրամով կամ 96.7 տոկոսով»,- ասաց Փաշինյանը, ապա նշեց, որ շատ կարևոր է, որ բոլոր մարտահրավերների արձագանքը լինի այսպիսին:

«Տնտեսական զարգացումն այն ամենաէական արձագանքն է, գործոնն է, որը մեզ պիտի հնարավորություն տար հասցեագրել մեր պետության առաջ ծառացած բոլոր հիմնախնդիրները»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում