Եթե չկա միջավայր, չի կարող լինել արդյունք. Քերոբյանը՝ ՀՀ եկած տաղանդավոր մարդկանց մասին

ԼԼուսինե Մուրադյան

Այսօր աշխարհում ամենամեծ մրցակցությունը տաղանդավոր մարդկանց համար է, այն մարդկանց համար, որոնք հակված են նորարարությունների, կարող են գաղափարները դարձնել բիզնես և իրենց վրա վերցնել ռիսկ, բերել կապիտալ, ստեղծել աշխատատեղեր: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 15-ի նիստին ասաց Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ վերոնշյալ մարդկանց համար կատաղի պայքար է ամբողջ աշխարհում:

«Այն, որ մոտ 50  հազար նման մարդ որոշել է, որ Հայաստանը պետք է լինի իր նոր ապրելու տեղը, դա այն միջավայրի արդյունքն է, որը 2018 թվականից ի վեր սիստեմավորված ձևավորվում է Հայաստանում: 

Չի կարող լինել կաթ՝ առանց կովի, եթե չկա միջավայր, չի կարող լինել արդյունք»,- ասաց Վահան Քերոբյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում