Այս տարվա առաջին 5 ամսում 2022-ի նույն ժամանակահատվածից 19 միլիոն հատով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել

ԼԼիլիթ Ասատրյան

Քաղաքացիները առօրյա գնումներ են կատարում, գումարի չափը ֆիքսվում է և արտացոլվում հարկային մարմինների բազայում, ընդհանուր ծավալը տեսանելի կլինի հունիսի տվյալներում:

Վահե Յայլոյան (սուպերմարկետի մասնաճյուղի տնօրեն) - Հաց, միս, միրգ, ոչ ալկոհոլային խմիչքներ, նպարեղեն, պահածո...

Տնօրենը մատնանշում է ամենամեծ պահանջարկ ունեցող ապրանքները: Ընդհանուր առմամբ` այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում 4.4 տրլն դրամի առևտրաշրջանառություն է արձանագրվել:

Վահե Յայլոյան - Մենք անդադար ունենք առևտրի աճ, ճիշտ է` անցած տարվա` նախորդի համեմատ ավելի մեծ էր աճը, քան հիմա: Ամենալավ ամիսը եղել է ապրիլը, որովհետև Զատիկը ընկել է հենց այդ ամսվա ընթացքում:

5 ամսում տպագրվել կամ դուրս է գրվել շուրջ 250 մլն ՀԴՄ կտրոն և հաշվարկային փաստաթուղթ: Տվյալը «Լուրեր»-ին տրամադրել են Պետական եկամուտների կոմիտեից: Սա գերազանցում է 2022-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Կարեն Թամազյան (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ) - Քանակով` 19 մլն հատով կամ 8.4 տոկոսով, իսկ գումարով՝ 942 մլրդ դրամով կամ 27.5 տոկոսով: Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ գումարային աճը հիմնականում գրանցվել է ծրագրային ապահովման ոլորտում, մեծածախ առևտրի ոլորտում և ավտոմեքենաների առևտրի ոլորտում:

Եթե մեծածախ առևտրի ոլորտում գումարային մեծ աճ է գրանցվել, ապա մանրածախի պարագայում ավելի շատ ՀԴՄ կտրոններ են սկսել տպել, արձանագրում է ՊԵԿ նախագահի տեղակալը:

Կարեն Թամազյան - Մեր հարկ վճարողները` մանրածախ առևտրով զբաղվող և հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող, սկսել են ավելի շատ ՀԴՄ կտրոններ տրամադրել, և բնական է` տնտեսության ակտիվությունն էլ է ազդել էս աճի վրա:

Առևտրի ոլորտում գործունեություն ծավալողները նշում են՝ ամռանն ավելի մեծ ակտիվություն են սպասում` հաշվի առնելով, որ այդ շրջանում մարդիկ տարբեր միջոցառումներ են կազմակերպում, քաղաքից դուրս այցելում և սովորականից ավելի շատ գնումներ կատարում:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում