ՀՀ-ն ոչ թե օգնություն ստացող, այլ դոնոր երկիր. 2022-ի բյուջեի կատարողականը՝ ԱԺ-ում

ԼԼիլիթ Ասատրյան

2022-ին արձանագրված 12.5 տոկոս տնտեսական աճի հարցում մեծ դերակատարում է ունեցել կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը. խորհրդարանում նախորդ տարվա բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը հայտարարել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանը նշել է, որ եթե մինչև 2008 թ. տնտեսական աճը կենտրոնացած է եղել միայն շինարարության վրա, ապա հիմա, ըստ նախարարի, այն արձանագրվում է բոլոր ոլորտներում։

Վահե Հովհաննիսյան (ՀՀ ֆինանսների նախարար) - 2022 թ. միջին անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 15.5 տոկոսով` կազմելով 235 576 դրամ։ Իսկ իրական աշխատավարձը 8.6 տոկոսանոց գնաճի պայմաններում 6.3 տոկոսով է աճել։ Գործազրկությունը 15.5 տոկոսից նվազել է` հասնելով 13 տոկոսի։ Ասում են, որ սա ապահովվել է միայն ռուս ՏՏ մասնագետների շնորհիվ, սակայն 2022 թ. գրանցված 55 հազար նոր աշխատողներից 45 հազարը ՀՀ քաղաքացիներ են եղել:

Բացի այդ, ըստ Հովաննիսյանի, 10 հազարով կրճատվել է ընտանեկան նպաստից օգտվող ընտանիքների թիվը` դարձել 72 748։ Նախարարն անդրադարձավ նաև «Ջինի ինդեքս»-ին, որը ներկայացնում է երկրի հարստության բաշխվածության ցուցանիշը:

Վահե Հովհաննիսյան - Հայաստանն այս ցուցանիշով ամենացածր երկրների շարքում է։ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 0,27։ Համեմատության համար նշեմ, որ Վրաստանի ցուցանիշը 0,34 է, Շվեդիայինը՝ 0,28, իսկ Ֆրանսիայինը՝ 0,30:

Նախարարը խոսեց նաև պետական պարտքի մասին:

Վահե Հովհաննիսյան - ՀՀ պարտքը` դրամով արտահայտված, նվազել է` 4 տրիլիոն 210 միլիարդից իջնելով 3 տրիլիոն 970 միլիարդ դրամ: Պարտքը գնահատվում է համախառն ներքին արդյունքի հետ համեմատությամբ: Մեր պարտքը 21 թվականի դեկտեմբերին կազմում էր 60.2 տոկոս, իսկ 2022 թ-ի դեկտեմբերին այն կազմել է 46.7 տոկոս։

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ 13.5 տոկոսային կետով արտաքին պարտքի նվազումը պայմանավորված է երկու հիմնական գործոնով` տնտեսությունն աճել է շատ ավելի արագ, քան պարտքը, դրամն արժևորվել է, և դրամով արտահայտված արժութային պարտքը նվազել է։

Վահե Հովհաննիսյան - Օրինակ` Չինաստանի պարտքը կազմում է 77 տոկոս, Վրաստանինը` 41 տոկոս, Աֆղանստանինը` 7.4 տոկոս։ Ինչո՞ւ, որովհետև Աֆղանստանը աղքատ երկիր է` անկայուն քաղաքական համակարգով, և չի կարող երաշխավորել պարտքի վերադարձ։ Այսպիսի երկրներին օգնություն են տալիս։ Ես ուրախ եմ` արձանագրելու, որ ՀՀ-ն օգնություն ստացող երկիր չէ։ Ընդհակառակը` մենք դարձել դոնոր երկրների անդամ և մեր փոքրիկ ներդրումն ունենք աղքատ երկրներին աջակցելու հարցում։

Ըստ նրա` թե՛ եկամտային, թե՛ ծախսային մասով 2022 թ-ի պետական բյուջեն իրականացվել է ամբողջությամբ ` իր նախանշած թիրախային շրջակայքում:

Իսկ որքան օժանդակություն է տրամադրվել Արցախին. «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի այս հարցին էլ Հովհաննիսյանը պատասխանեց՝ ծրագրված 144 մլրդ-ի փոխարեն 2022-ին Արցախին 176 մլրդ դրամ է փոխանցվել:

Հարակից զեկուցող ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ ներկայացրեց բանկի եզրակացությունը 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ:

Մարտին Գալստյան (ԿԲ նախագահ) - Գործընկեր երկրներում էական տնտեսական խնդիրներին զուգահեռ` Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին արձանագրել է զգալի դրական զարգացումներ, ինչը մեծամասամբ պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության և ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ապրիլ ամսից դեպի Հայաստան միջազգային այցելուների, աշխատուժի, ընկերությունների և ֆինանսական կապիտալի էական ներհոսքով:

Ստեղծված իրավիճակում գների կայունության ապահովման նպատակով 2022 թվականին ԿԲ-ն վարել է դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն` բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքն ընդհանուր երեք տոկոսային կետով:

Ամփոփելով` Գալստյանն ասաց՝ նախորդ տարվա պետական բյուջեի ծախսերի կատարողականը թեև ուղեկցվել է որոշակի թերակատարումներով, սակայն նախորդ տարիների համեմատ էապես բարելավվել է: Չնայած, ԿԲ նախագահի խոսքով, խնդիրները մնում են արդիական, սակայն 2022-ին արձանագրվել է կապիտալ ծախսերի բարձր աճ և բարձր կատարողական:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում