ԿԿարմեն Ղուկասյան

Երասխում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից կրակոցներ արձակելու և երկու օտարերկրացու սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Երասխում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից կրակոցներ արձակելու և երկու օտարերկրացու սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2023 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար մեկ կամ մի քանի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել Արարատի մարզի Արարատ համայնքի Երասխ բնակավայրի՝ քաղաքացիական օբյեկտ հանդիսացող նոր կառուցվող գործարանի ուղղությամբ։

 

«Կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել նշված գործարանում շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատակիցներից Հնդկաստանի քաղաքացներ հանդիսացող 1983 թ․ ծնված Մուհամադ Ասիֆը և 1998 թ․ ծված Միրհասան Սահաջանը: Վերջիններս նույն օրն ընդունվել են Արարատի բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Կատարվում է նախաքննություն։ Իրականացվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ձեռնարկվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ:

 

Որոշումներ են կայացվել նաև՝ դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ նշանակելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում