ՄՄարիամ Մխիթարյան

Մարտավարական միջուկային զենքը Բելառուս կմատակարարվի հուլիսի 7-8-ից հետո. Պուտին

Մարտավարական միջուկային զենքը Բելառուս կմատակարարվի հուլիսի 7-8-ից հետո. Պուտին

Ռուսական մարտավարական միջուկային զենքի փոխանցումը Բելառուս կսկսվի հուլիսի 7-8-ից հետո, երբ ավարտվի դրանց համար օբյեկտների շինարարությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Պայմանավորվածի համաձայն՝ հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան օբյեկտների պատրաստումը, և անմիջապես կսկսենք ձեր տարածքում համապատասխան զինատեսակների տեղակայման հետ կապված միջոցառումները»,- ասել է Պուտինը՝ Սոչիում Բելառուսի նախագահի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

Մարտի վերջին ՌԴ նախագահը հայտարարել էր Լուկաշենկոյի հետ Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու վերաբերյալ համաձայնության մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն այդ հանրապետությանն է փոխանցել «Իսկանդեր» հրթիռային համակարգը, որը կարող է կրել նաև մարտավարական միջուկային զենք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում