Յունիս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Սոչիի մէջ կայացաւ Նիկոլ Փաշինեանի և Միխայիլ Միշուսթինի հանդիպումը:

Ատրպէյճանին կոչ կ՛ընենք մշակելու օրակարգ մը, որը կ՛երաշխաւորէ Լեռնային Ղարաբաղի մէջ հայ բնակչութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը. Եւրամիութիւն:

Գանատայի վարչապետը Արամ Առաջին կաթողիկոսին հետ քննարկած է Արցախի մէջ խաղաղութեան հաստատման հարցը:

Կախովկայի ելեկտրակայանի աւերումէն յետոյ մօտ 2700 տուն ջուրի տակ անցած է:

Ամբարտակը պայթեցնելուն նպատակն է խափանել ուքրանական կողմի հակայարձակումը. Ուքրանիոյ Պաշտպանութեան նախարարութիւն:

Չինաստան կոչ ըրած է կանխել հաւանական միջուկային աղէտը Զապորոժիէ ադոմակայանին՝ Կախովկայի ամբարտակին պայթումին պատճառով:

Ուքրանիան հակայարձակման ժամանակ կ՛ուզէ կտրել Ղրիմ տանող միջանցքը. The Washington Post:

Իրան կը փորձէ կազային հանգոյց ստեղծել Ռուսաստանի, Թուրքմենիստանի և Քաթարի հետ:

Վրաստան կը պարզեցնէ քաղաքացիութիւն ստանալու կարգը:

Հարաւային Քորէան և 4 այլ երկիրներ դարձած են ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդի ոչ մշտական անդամներ:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում