ՄՄանե Գևորգյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում․ կա զոհ

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում․ կա զոհ

Հունիսի 7-ին՝ ժամը 12:48-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 30-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․Մ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորը (մոտ 50 մ)․ ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դին դուրս բերել ձորից, մոտեցրել դի տեղափոխող մեքենային և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում