ԼԼիլիթ Ասատրյան

Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեսպանն է աշխարհում. Տիգրան Ավինյան

Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեսպանն է աշխարհում. Տիգրան Ավինյան

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մշակութային բացառիկ ու մասշտաբային նախագիծ, որն առաջինն է ոչ միայն քաղաքի մշակութային կյանքում, այլև տարածաշրջանում: Ծրագրին ներգրավված է ավելի քան 500 մասնակից:

 
Թումոյի այգում ձևավորված բեմում Խաչատրյանի բալետային ստեղծագործություններն են: Առաջինը ներկայացվել է «Գայանե» բալետը:

Օրվա առիթով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակն է։  Իր գեղարվեստական նվաճումների՝ բալետային հանճարեղ ստեղծագործությունների հետ միասին, Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեսպանն է աշխարհում։ Կյանքի մեծ մասը Հայաստանից դուրս անցկացնելով հանդերձ՝ իր երաժշտության միջոցով Խաչատրյանը ցուցադրել է մեր հայրենիքի հարուստ մշակութային ժառանգությունը՝ աշխարհասփյուռ հանդիսատեսին ներկայացրելով հայկական երաժշտության գեղեցկությունն ու խորությունը:

Հիշեցնենք, որ հանճարեղ կոմպոզիտորի բալետային գլուխգործոցները՝ «Գայանե»-ն, «Դիմակահանդես»-ը և «Սպարտակ»-ը, այսօր և առաջիկա 2 օրերին վայելել կարող եք Թումոյի այգում, որտեղ երեկոները լցված կլինեն Խաչատրյանական արվեստով՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմի ու նվագախմբի շնորհիվ՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում