ԼԼիլիթ Ասատրյան

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը կժամանի Հայաստան

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը կժամանի Հայաստան

Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն այսօր կժամանի Հայաստան՝ մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին։ Այս մասին տեղեկացնում են Պոլսո հայոց պատրիարքությունից։

«Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը, 5 Յունիս 2023, Երկուշաբթի, ուշ գիշեր կը ճամբորդէ Հայաստան, մասնակցելու համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի նախահութեամբ գումարելի Գերագոյն Հոգևոր Խորհուրդի նիստերուն։ Մեր Հոգևոր Պետին կ՚ընկերակցին Աթոռոյս միաբաններ Հոգշ. Տ. Զաքէոս Ծ. Վրդ. Օհանեան և Հոգշ. Տ. Շնորհք Աբղ. Տօնիկեան, որոնք կը մասնակցին նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ գումարելի Միաբանական Համագումարին։ Պատրիարք Հայրը, իր աթոռը կը վերադառնայ 13 Յունիսին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում