ԼԼիլիթ Ասատրյան

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը Բուխարայում մասնակցել է «Գիրքը և ընթերցանությունը՝ հանրության զարգացման ռեսուրսներ» ֆորումին

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը Բուխարայում մասնակցել է «Գիրքը և ընթերցանությունը՝ հանրության զարգացման ռեսուրսներ» ֆորումին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն Ուզբեկստանի Բուխարա քաղաքում «Central Asia 2023. Համացանցը և տեղեկատվական-գրադարանային ռեսուրսները գիտության, կրթության, մշակույթի մեջ և բիզնեսում» XVI միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Գիրքը և ընթերցանությունը՝ հանրության զարգացման ռեսուրսներ» խորագրով ֆորումին:

Գրադարանի աշխատակից Գայանե Կարապետյանը «Գրքի հանրահռչակումը և ընթերցանության խթանումը ԱՊՀ երկրների մանկական գրադարաններում» թեմատիկ նիստին ներկայացրել է «Ընթերցողների դաստիարակությունը և ընթերցանության խթանումը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում» զեկույցը:

Զուգահեռ ներկայացվել է նաև գրադարանի գործունեության վերաբերյալ շնորհանդես-սահիկադիտում: Մասնակցությունը ֆորումին հնարավորություն էր ուսումնասիրելու այլ երկրների փորձը՝ գրադարանների համագործակցությանն ու մասնագիտական հաղորդակցմանը նպաստելու ուղղությամբ:

Ծրագիրն իրականացվում է ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում