Շահումով խաղերի ոլորտը սահմանափակելու օրենսդրական նոր նախաձեռնություն

ԼԼիլիթ Ասատրյան

Շահումով խաղերի ոլորտը սահմանափակելու հերթական փորձը. Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը և պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նոր նախագիծ են դրել շրջանառության մեջ, որով նախատեսված է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարել: Այսուհետ խաղային հաշիվը խաղացողը կարող է համալրել կամ ելքագրում անել բացառապես իրեն պատկանող բանկային հաշիվների միջոցով: Շատ դեպքեր կան, երբ քաղաքացիները խաղում են իրենց ընտանիքի անդամի բանկային քարտով, նշում է նախագծի հեղինակը:

Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Լինում են դեպքեր, երբ որևէ քաղաքացի, օրինակ, հանրության, պետության, ժողովրդի, այլ քաղաքացու նկատմամբ ունի պարտավորություններ, և ինքը, բնականաբար, ցույց չի տալիս իր եկամուտները, բայց այդ իր եկամուտները նա կանխիկով փոխանցում է մեկ այլ քաղաքացու, նա էլ, ըստ էության, իր հաշվի վրա է կուտակում և այդ հաշվով էլ խաղում է:

Ըստ Պապոյանի՝ հայտնի են դեպքեր, երբ որոշ մարդիկ մասնագիտացել են սրա մեջ և բանկային քարտ չունեցող մարդկանց միջնորդավճարի դիմաց հնարավորություն են տալիս խաղալու:

Գևորգ Պապոյան - Այսինքն` իրենք ասում են, որ եթե ուզում ես խաղաս, բայց չունես քարտ, շատ լավ, տուր գումարը ինձ, մենք այդ գումարը կգցենք ինչ-որ քարտային հաշվի վրա, դրանից այնուհետև կփոխանցենք քո խաղային հաշվին, և դու հանգիստ կկարողանաս խաղալ, և դրա դիմաց միջնորդավճար են վերցնում, և արդեն, ըստ էության, մենք էստեղ հանցագործության կամ որոշակի օրենքը շրջանցելու դեպքերի հետ գործ ունենք:

Ըստ նախագծի՝ 2020-ին մասնակիցների կողմից ոչ թե բուն մուտքագրած, այլ ընդհանուր խաղարկած գումարը եղել է 2 տրլն դրամ, 2021-ին` 3.9 տրլն, իսկ նախորդ տարի` 5.8 տրլն դրամ: Էականորեն ավելացել են նաև խաղային հաշիվները՝ 2020-ին` 2.4 մլն, 21-ին՝ 5.8, իսկ նախորդ տարի` 8.7 մլն հատ, և հեղինակների կարծիքով՝ սրա մեջ մեծ թիվ են կազմում ՀՀ քաղաքացիները, այդ թվում` սոցիալապես անապահով մարդիկ:

Գևորգ Պապոյան - Շրջանառությունը տարբեր պատճառներով կարող է ավելանալ, պատճառներից մեկն էլ այն է, որ ոչ ռեզիդենտներն են խաղում, դրսից խաղացողներ կան շատ և այլն: Այնպես չի, որ միանշանակ է, բայց մեր խնդիրը խաղամոլության դեմ պայքար տանելն է, և, բնականաբար, խաղամոլությամբ տարվածները և խաղային բիզնեսում ներգրավվածները, օգտվելով օրենքի բացից, անընդհատ նոր գործիքներ են ներդնում, որով խաղամոլներին ներգրավում են կամ խաղալը գրավիչ են դարձնում: Մենք էլ, որպես ԱԺ, գնալով փակում ենք այդ հնարավոր բոլոր, այսպես ասած, սողանքները:

Այս նախագծով մի քանի հարց կլուծվի, առաջինը՝ էականորեն կսահմանափակվի անչափահասների խաղալու հնարավորությունը:

Գևորգ Պապոյան - Չեն կարողանա խաղալ մարդիկ, որոնք, օրինակ, ԴԱՀԿ-ի հաշիվներ ունեն, հանրության, պետության, այլ քաղաքացիների հանդեպ պարտավորություններ ունեն և դա չեն կատարում, այդ պատճառով, օրինակ, քարտային հաշիվներ կամ բանկային հաշիվներ չունեն, կամ սառեցված են էդ հաշիվները, և բնականաբար կփակենք այդ ճանապարհը, և նաև կտեսնենք, թե ովքեր են այն քաղաքացիները, ովքեր, ըստ էության, անօրինական միջնորդական գործունեություն են իրականացնում:

Եթե նախագիծը հաստատվի, ապա, ըստ հեղինակի, վերջնական կսկսի գործել աշնանը:

Հեղինակ`  Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում