ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

Հունիսի 3-ին` ժամը 05։16-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69-րդ կմ-ին Kia մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1973 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 500 մ), շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, տուժածը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում