Հունիս 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Նիկոլ Փաշինեան Թուրքիա պիտի մեկնի՝ մասնակցելու Էրտողանի երդման արարողութեան:

Մոսկուայի մէջ կայացաւ Ռուսաստանի, Հայաստանի և Ատրպէյճանի եռակողմ աշխատանքային խումբի նիստը:

Եւրոպացի առաջնորդները ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հայերու իրաւունքներուն և անվտանգութեան երաշխիքներու ներդրման կարևորութիւնը. Էլիզէի պալատ:

Երևանի և Պաքուի միջև բաց երկխօսութիւնը կարևոր է յառաջընթացի համար. Ամերիկայի պետական քարտուղարութիւն:

Կարմիր խաչի միջնորդութեամբ այսօր Արցախէն 18 բուժառու տեղափոխուած է Հայաստանի բժշկական կեդրոններ:

Պաքուի մէջ փակուած է Իրանի մշակութային խորհրդատուական գրասենեակը:

Ուքրանիոյ շարք մը շրջաններուն մէջ օդային տագնապ յայտարարուած է:

Զելենսքին շնորհակալութիւն յայտնած է Ալիևին մարդասիրական օգնութեան համար:

Սթոլթընպըրգ կոչ ըրաւ զինամթերքի պաշարներն ու արտադրութիւնը աւելցնելու:

Քոսովոյի նախագահը յայտարարած է երկրի հիւսիսը նոր ընտրութիւններ կատարելու պատրաստակամութեան մասին:

Ամերիկայի Ծերակոյտը հաւանութիւն տուաւ պետական պարտքի վերին շեմի բարձրացման օրինագիծին:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում