2022-ին 1 անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են

ԼԼուսինե Մուրադյան

2022 թվականին 1 անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են։ Այդ մասին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ թվերի նվազումը Կառավարության քաղաքականության փոփոխության արդյունքում է գրանցվել: 

«Նախկինում մեկ անձից գնումների որոշումները կայացնում էր Կառավարությունը, հիմա փոխել ենք կարգը, և մեկ անձից գնումների որոշումն իր պատասխանատվությամբ իրականացնում է գերատեսչության ղեկավարը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։

Ըստ ֆինանսների նախարարի՝ 2022-ին մրցակցային ընթացակարգերով կատարվող գնումների ծավալը եղել է 49,1 տոկոս այն դեպքում, որ ելակետային ցուցանիշը 34,4 տոկոս էր, իսկ թիրախային ցուցանիշը, որին պետք է հասնեն 2024-ին, եղել է 47 տոկոս։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում