ԱԱնժելիկա Ժամհարյան

Գինու փառատոնի առանձին օրերի փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ

Գինու փառատոնի առանձին օրերի փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ

«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ առանձին օրերի փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

««Երևանի գինու օրեր» ամենամյա  փառատոնով պայմանավորված՝ ս.թ. հունիսի  2-ի ժամը 00:00-ից մինչև հունիսի 5-ը՝ ժամը 02:00-ը, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները. Սարյանի փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոց – Զորյան փողոց խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարպեցու փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան փողոց - Սարյան փողոց խաչմերուկ ընկած հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան: 

Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում