ՄՄարիամ Մխիթարյան

Սպիտակ տունը չի աջակցում Ռուսաստանի ներսում Ուկրաինայի իրականացրած հարձակումներին. Կարին Ժան-Պիեռ

Սպիտակ տունը չի աջակցում Ռուսաստանի ներսում Ուկրաինայի իրականացրած հարձակումներին. Կարին Ժան-Պիեռ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը չի աջակցում Ուկրաինայի հարձակումներին «Ռուսաստանի ներսում»: Այսպես է նա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա անօդաչուների հարձակումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեսել ենք հարձակման մասին հաղորդումները և տեղեկություններ ենք հավաքում կատարվածի վերաբերյալ, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ի՛նչ է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ, ինչպես ավելի վաղ ասել էինք, մենք չենք աջակցում Ուկրաինայի հարձակումներին Ռուսաստանի ներսում։ Մենք շատ հստակ հայտարարել ենք այդ մասին»,- ասել է Ժան-Պիեռը։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը կենտրոնացած է Կիևին ռազմական տեխնիկա տրամադրելու և Ուկրաինայի զինվորներին վերապատրաստելու հարցերի ուղությամբ, որոնք անհրաժեշտ են ինքնիշխան տարածքները վերադարձնելու համար:  

ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվի «Արևմուտքի դեմ պատերազմի»՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ուկրաինական հարձակումների պատճառով, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում