ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտակայքում. կան տուժածներ

ՃՏՊ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտակայքում. կան տուժածներ

Մայիսի 31-ին` ժամը 00:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Հ., ծնված 1993 թ․) բախվել է կայանած Volkswagen մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1998 թ․): Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Volkswagen մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Ռ. Պ.-ին (ծնված 1984 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային։

Հ․ Հ.-ն և Ռ․Պ.-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում