ԼԼիլիթ Ասատրյան

Հայտնի է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հաղթողի անունը

Հայտնի է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հաղթողի անունը

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի մայիսի 30-ին կայացած նիստում մրցույթի հաղթող է ճանաչվել ԳՐՈՂ գրական, մշակութային հիմնադրամի տնօրեն Արփի Ոսկանյանը։ Ինչպես տեղեկացնում են Հանրային հեռարձակողի խորհրդից, նիստին մասնակցել են հանձնաժողովի հինգ անդամներ Մարկ Գրիգորյանը (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սոնա Հովհաննիսյանը, Անահիտ Աստոյանը, Էմին Թորոսյանը և Նաղաշ Մարտիրոսյանը։

«Հանրային հեռարձակողի խորհրդից, անդամների թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել երեք հոգի՝ 1.Անահիտ Ասատրյան 2.Օֆելյա Ասատրյան 3.Արփի Ոսկանյան։ Մրցութային հանձնաժողովը հաղթողին որոշելու նպատակով կատարել է քվեարկություն, որի արդյունքում գրող, գրական, մշակութային հիմնադրամի տնօրեն Արփի Ոսկանյանը 5 (հինգ) կողմ ձայնով ճանաչվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հաղթող»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակցի մասին որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում