ՄՄարիա Գաբրիելյան

0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման դիմում-հայտերի ժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 5-ը

0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման դիմում-հայտերի ժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 5-ը

Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման նպատակով դիմում-հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է. այն տևելու է  մինչև  հունիսի 5-ը:

Նշենք, որ կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների:

Նշված արդյունքը ցուցաբերած ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:

Հիշեցնենք, որ վերապատրաստման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը.

2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը).

3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է.

4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը.

6) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որն ըստ առարկաների հրապարակված է Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքէջում՝ անհատական ծածկագրերով /հղումն այստեղ՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժնում/:

Անհատական ծածկագիրը ոչ մի կերպ չգտնելու պարագայում դիմել՝ նշելով միավորը՝ հետագայում այն ճշգրտելու պայմանով:

Վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը ստորև.

  1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ /էլ.փոստ՝ [email protected], հեռ՝ 060 710212/
  2.  «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ /[email protected], հեռ.՝ 010 597029/
  3. «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /էլ.փոստ՝ [email protected], հեռ.՝ 077 230277/
  4. «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան  պետական համալսարան» հիմնադրամ /էլ.փոստ՝ [email protected], հեռ.՝ 095 171415/
  5. Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան /[email protected], հեռ.՝ 060 830111/ներքին՝ 2-69/:             

Առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը նախատեսված է միայն 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների  համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում