ԼԼիլիթ Ասատրյան

Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը ժամանակավորապես դադարեցված է. Չեխիայի դեսպանություն

Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը ժամանակավորապես դադարեցված է. Չեխիայի դեսպանություն

Չեխիայի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ ներկայումս Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը ժամանակավորապես դադարեցված է՝ կազմակերպչական և տեխնիկական պատճառներից ելնելով։

«Եթե Ձեր հերթագրման հայտը ուղարկել եք մայիսի 17-ից հետո, ապա Դուք արդեն իսկ ստացել եք պատասխան նամակ վերոնշյալի վերաբերյալ։

Տեղեկացնում ենք, որ նոր գրանցման համակարգը հասանելի կլինի հունիսի 15-ից, և այդպիսով՝ մենք կվերսկսենք հեթագրումը այդ ամսաթվից։ Հերթագրման նոր կանոների և ընթացակարգի վերաբերյալ հայտարարությունը նախօրոք կտեղադրվի մեր կայքում և սոցիալական հարթակի մեր էջում»,- հայտնում են դեսպանությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում