ԱԱրսեն Մկրտչյան

ԱՍՀՆ-ն գործարկում է «114-Հրատապ արձագանքման հարթակ» Ֆեյսբուքի էջը

ԱՍՀՆ-ն գործարկում է «114-Հրատապ արձագանքման հարթակ» Ֆեյսբուքի էջը

ԱՍՀՆ տեղեկատվության բաժնից հայտնում են՝ այսուհետ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (տարեցներ, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, թրաֆիքինգի կամ ընտանեկան բռնության ենթարկված անձինք և այլք) խնդիրների մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կարելի է տեղեկացնել նաև «114-Հրատապ արձագանքման հարթակ» ֆեյսբուքյան էջի միջոցով:

Էջին ուղղված հաղորդագրությունները նախարարությանը հնարավորություն կտան հավաքագրել խնդրահարույց դեպքերը, և դրանք փոխանցել Միասնական սոցիալական ծառայությանը։ Վերջինս, իր լիազորությունների շրջանակում, կարձագանքի խնդիրներին կամ կնպաստի դրանց կարգավորմանը։ 

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց վերաբերող՝ Ձեր տեսադաշտում եղած խնդիրների մասին ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությանը հնարավոր է տեղեկացնել նաև Զանգերի սպասարկման կենտրոնի միջոցով՝ 114 կարճ հեռախոսահամարով։

Դեպքերին օպերատիվ արձագանքելու համար նախարարությունը հորդորում է հարթակն օգտագործել միայն վերոնշյալ նպատակով․ այլ հարցերի դեպքում՝ շարունակել դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում