Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԷԷլեն Պետրոսյան

«ԴասԱ» կրթական ծրագրին այս տարի մասնակցել են Երևանի և մարզերի 7000 սովորող

«ԴասԱ» կրթական ծրագրին այս տարի մասնակցել են Երևանի և մարզերի 7000 սովորող

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվում է «ԴասԱ» կրթական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է պատանիներին հնարավորինս հաղորդակից դարձնել բարձրարժեք երաժշտարվեստին, ձևավորել խորքային պատկերացումներ դասական երաժշտության մասին։

2023 թ․ փետրվարից ծրագրի դասընթացները հաջողությամբ անցկացվել են Երևանի և մարզերի շուրջ երկու տասնյակ դպրոցներում` ապահովելով շուրջ 7000 սովորողի ակտիվ մասնակցություն:

Ծրագրի շրջանակում անցկացվում են բաց դասեր և արտադպրոցական հանդիպումներ ավագ դասարանների աշակերտների հետ: Հանդիպումներին հաջորդում են դպրոցականների այցելությունները համերգասրահ. դպրոցականները ներկա են գտնվում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին։

Կազմակերպվում են նաև առցանց ինտերակտիվ խաղեր, մրցույթներ, տրվում են մրցանակներ, որոնք միջոց են աշակերտների ներգրավվածության բարձրացման և հետադարձ կապի ապահովման համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում