1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է. Նիկոլ Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

1 տոննա կոկաինի բացահայտման դեպքն արտառոց է, ԱԱԾ-ն արդեն առաջին ձերբակալությունն է իրականացրել: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե դեպքի հետ կապված ինչ նոր զարգացումներ կան, ովքեր են ներգրավված գործում:

«1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ՝ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում՝ Հանրապետական խմբակցության անդամ»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ չի կարող որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը շատ մեծ ծավալների է հասել թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում:

Օրեր առաջ ԱԱԾ-ից հայտնել էին՝ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին:

Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացրին, որ «Մրգենի» ՍՊԸ-ի ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել: Նա դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում