ԼԼիլիթ Ասատրյան

Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են Opel-ն ու Mercedes-Benz-ը. վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են Opel-ն ու Mercedes-Benz-ը. վարորդները հոսպիտալացվել են

Մայիսի 23-ին` ժամը 05:02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ՝ Է․ Ս․, ծնված 1987 թ.) և Mercedes-Benz (վարորդ՝ Ե․ Ղ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում