ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Տաթևի վանքի մոտակայքում․ տուժածներ չկան

ՃՏՊ Տաթևի վանքի մոտակայքում․ տուժածներ չկան

Մայիսի 23-ին, ժամը 04:22-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ MAN մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Օ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի մետաղյա արգելապատնեշին․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Տուժածներ չկան։

Փրկարարները քարշակման եղանակով ուղղել են բեռնատարը և դուրս բերել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում