ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության մասնագետների ուսուցման կենտրոնի ստեղծմանն ուղղված քայլերը

Քննարկվել են Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության մասնագետների ուսուցման կենտրոնի ստեղծմանն ուղղված քայլերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Ժնևի գրասենյակի ղեկավար Միինը Սինգըլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կողմերն անդրադարձել են ԱԷՄԳ-ի աջակցությամբ և վերջինիս հետ համագործակցության շնորհիվ կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերի, որոնց արդյունքում զգալիորեն բարելավվել է Հայաստանում ճառագայթային բուժման արդյունավետությունը և նոր մոտեցումների հասանելիությունը, իսկ Հայաստանում սկսել են զարգանալ զարգանալ միջուկային բժշկության ծառայությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱԷՄԳ հետ փոխգործակցությամբ միջազգային ծրագրերի շրջանակներում Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության մասնագետների ուսուցման և շարունակական մասնագիտական զարգացման համար կրթական կենտրոնի ստեղծմանը նպատակաուղղված քայլեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում