ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց օրակարգում չկա. Վրաստանի ֆինանսների նախարար

ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց օրակարգում չկա. Վրաստանի ֆինանսների նախարար

Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման հարց օրակարգում չկա: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Քանի դեռ լուծված չէ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցը, որոնք Թբիլիսին իր տարածքն է համարում, այդ թեմայի քննարկումը չի կարող օրակարգում լինել»,- ասել է Խուցիշվիլին ճեպազրույցում՝ պատասխանելով Վրաստանի և Ռուսաստանի միջև նման կարգավորման հնարավորության մասին հարցին։

Նախարարը նշել է, որ օրակարգում չկա նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև, այդ թվում՝ Աբխազիայի տարածքով, լրացուցիչ տրանսպորտային միջանցքների ստեղծման թեման։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում