ՄՄանե Գևորգյան

10-րդ երթուղին կսպասարկի Դավթաշեն վարչական շրջանը

10-րդ երթուղին կսպասարկի Դավթաշեն վարչական շրջանը

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից ևս չորսն արդեն Երևանում են, իրականացվում են կարգաբերման աշխատանքներ: Դիտարկվում է նոր ներկրված շարժակազմով սպասարկել համար 10 երթուղին: Ի դեպ, հաշվի առնելով, որ նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 60 կմ շահագործվել առանց հպակային ցանցի, երթուղում կկատարվի փոփոխություն: Մետրոյի «Բարեկամություն» կայարանից 10-րդ երթուղին ուղերթը կշարունակի դեպի Կիևյան, Հալաբյան փողոցներ և կհասնի Եղվարդի խճուղի՝ այս կերպ սպասարկելով նաև Դավթաշեն վարչական շրջանը:

 

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում