ՔՔրիստինա Մկրտչյան

Երևանում կտեղադրվեն օդի աղտոտվածության մակարդակը չափող սարքեր

Երևանում կտեղադրվեն օդի աղտոտվածության մակարդակը չափող սարքեր

Արդեն հինգերորդ օրն է՝ ինչ Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. գործընթացին ներգրավվել են ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ամբողջ շարժակազմը, վարչական շրջանների ղեկավարների աջակցությամբ՝ մասնավոր ընկերությունների տեխնիկական միջոցներ, ինչպես նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ուժերը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հրդեհի օջախը տարածված է աղբավայրի ողջ պարագծով և դեռևս մեկ շաբաթ կպահանջվի կրակն ամբողջությամբ մարելու և ծուխը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով Երևանում օդի աղտոտվածության մակարդակը՝ համայնքը կնախաձեռնի հատուկ չափիչ սարքերի տեղադրման գործընթաց: Սա, ըստ էության, կլինի «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրման առաջին՝ փորձնական ծրագիրը, որը հնարավորություն կտա մանրամասն տեղեկատվություն ստանալ օդի աղտոտվածության հարուցիչների վերաբերյալ և հստակ ուղղություններով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:

 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում