ՄՄարիամ Մխիթարյան

Հակասական լուրեր Բախմուտից

Հակասական լուրեր Բախմուտից

Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցների հաղորդումները Բախմուտի իրավիճակի մասին մասամբ հակասական են:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի գիշերը հայտարարել է, որ «Վագների» գրոհային ջոկատների հարձակողական գործողությունների արդյունքում՝ հրետանու և Հարավային ուժերի ավիացիայի աջակցությամբ, ավարտվել է Բախմուտի գրավումը, գրում է ТАСС-ը։

Ավելի ուշ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վագներցիներին և Ռուսաստանի զինված ուժերի զինվորականներին քաղաքի ազատագրման կապակցությամբ։ Բոլոր նրանք, ովքեր աչքի են ընկել, կներկայացվեն պետական ​​մրցանակների»։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն էլ հայտնել է, որ Բախմուտի համար մարտերը շարունակվում են, ուկրաինական զորքերը քաղաքը վերցրել են «կիսաշրջափակման մեջ», հաղորդում է УНИАН-ը։ «Թշնամին չկարողացավ շրջափակել Բախմուտը, և նրանք կորցրեցին քաղաքի շուրջ գերիշխող բարձունքների մի մասը։ Այսինքն՝ մեր զորքերի առաջխաղացումը ծայրամասերում դեռ շարունակվում է և շատ է դժվարացնում Բախմուտում հակառակորդի գտնվելը»,- գրել է Մալյարը։

Նրա խոսքով՝ քաղաքի կիսաշրջափակումն Ուկրաինայի զինված ուժերին «թշնամուն ոչնչացնելու հնարավորություն» է տալիս։ «Մեր պաշտպանները վերահսկում են արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտները, Բախմուտի մասնավոր հատվածը «Ինքնաթիռ» տարածքում»,- ասել է Ուկրաինայի  պաշտպանության փոխնախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում