ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի նախագահը բացասաբար է արձագանքել Մոսկվայից առաջին ուղիղ չվերթին

Վրաստանի նախագահը բացասաբար է արձագանքել Մոսկվայից առաջին ուղիղ չվերթին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բացասաբար է արձագանքել 2019 թվականից ի վեր Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթին, որն ուրբաթ իրականացրել է ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը։

«Չնայած վրաց ժողովրդի դիմադրությանը, Ռուսաստանը կատարեց իր անցանկալի թռիչքը Թբիլիսի»,- գրել է Զուրաբիշվիլին Թվիթերում և հավելել է. «Ո՛չ Ռուսաստան թռիչքներին»։

Ոստիկանությունն էլ Թբիլիսիի օդանավակայանի շենքից հետ է մղել ​​ընդդիմության կողմնակիցներին, որոնք բողոքում են Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման դեմ և պատրաստվում էին վիրավորական բացականչություններով ու պաստառներով դիմավորել առաջին չվերթի ուղևորներին։ Վեց ակտիվիստ ձերբակալվել է ոստիկաններին վիրավորելու և նրանց ուղղությամբ ձվեր նետելու համար:

Ընդդիմության առաջնորդներից Գեորգի Վաշաձեն էլ ասել է, որ ընդդիմադիր ուժերը ուրբաթ երեկոյան ծրագրում են բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում