ՄՄարիամ Մխիթարյան

Չորս տարվա ընթացքում առաջին անգամ իրականացվել է Մոսկվա-Թբիլիսի չվերթը

Չորս տարվա ընթացքում առաջին անգամ իրականացվել է Մոսկվա-Թբիլիսի չվերթը

Ուրբաթ՝ մայիսի 19-ին, չորս տարվա ընդմիջումից հետո Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից իրականացվել է ուղիղ չվերթ դեպի Վրաստան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նշվում է, որ 2019 թվականից ի վեր Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթն իրականացվել է ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռով։ Թռիչքն իրականացվել է ժամանակին:

Ուղևորներն անցել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, այդ թվում՝ անվտանգության ստուգումները։ Նրանցից շատերը մեկնում են Վրաստան հանգստանալու։

Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը թռիչքներ իրականացնելու թույլտվություն է տվել  նաև ռուսական Red Wings ավիաընկերությանը, հայտնել են գործակալությունից։

Սպասվում է, որ հունիսի 2-ից կսկսվեն թռիչքները Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիս-Մոսկվա երթուղով։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ։

Ավելի վաղ՝ մայիսին, Վրաստանի ռեստորատորների ասոցիացիայի նախագահը հայտարարել էր, որ հանրապետությունը պատրաստվում է ռուս զբոսաշրջիկների մեծ հոսքին՝ կապված երկու երկրի միջև ուղիղ չվերթերի մեկնարկի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում